Ուժեղ քամու հետևանքով առաջացած խափանումների պատճառով Լատվիայի Latvenergo ընկերության շուրջ 20 հազար հաճախորդներ զրկվել են էլեկտրականությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Էլեկտրագծերի այն հատվածները, որոնք վնասված են կամ պոկված, անջատվել են»,- հայտնել են ընկերությունից:

 

Հունիսի 18-ին ուժեղ քամու հետևանքով էլեկտրականության խափանումներ են գրանցվել մեկ այլ ընկերության' Sadales tīkls-ի 8000 հաճախորդների շրջանում: Ամենամեծ խափանումները գրանցվել են երկրի կենտրոնական շրջաններում:

 

Հունիսի 17-ին Լատվիայում ուժեղ փոթորիկ է եղել: Ռիգայում քամու ուժգնությունը հասել է մինչև 20 մ/վ: