Ամբողջ Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 30 հազար մարդ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին:
Ավելի քանի 700 անձ ձերբակալվել է:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքիակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով:
Այս ակցիաների ընթացքում մահացել է 4 մարդ, հարյուրավորներըվնասվածքներ են ստացել: