Կորոնավիրուսի համավարակի տնտեսական ազդեցության պատճառով ավելի քան 500 միլիոն մարդ կարող է հայտնվել աղքատության մեջ: Նման եզրակացությունների են հանգել բրիտանական Oxfam ոչ կառավարական հումանիտար կազմակերպությունում՝ գրում է gazeta.ru-ն:
Կազմակերպության փորձագետները կարծում են, որ այժմ տեղի ունեցող իրադարձությունները կարող են մեկ տասնամյակով հեռացնել առաջընթացը աշխարհում աղքատության դեմ պայքարում, իսկ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում՝ ավելի քան 30 տարով:
Աշխարհի բնակչության կեսից ավելին համավարակից հետո կարող է աղքատության մատնվել՝ ասվում է կազմակերպությունում: