Համաձայն Worldometers կայքի տվյալների՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 5 մլն մարդ: Ներկա պահին նրանց թիվը կազմում է 5 046 272: Վարակված է 9 359 372 մարդ, մահացել է 479 879-ը: Ակտիվ հիվանդ է համարվում 3․83 մլն մարդ։ Անցած 24 ժամվա ընթացքում աշխարհում հաստատվել է համավարակի մոտ 163 հազար նոր դեպք: Մասնավորապես, Բրազիլիայում, կորոնավիրուսը ախտորոշվել է 40 հազար մարդու մոտ: ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19-ի 36 հազար նոր դեպք, Հնդկաստանում՝ ավելի քան 15 հազար, Ռուսաստանում՝ գրեթե 7,5 հազար, Մեքսիկայում և Հարավային Աֆրիկայում՝ 4,5 հազարական դեպք: