Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 1703 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 114 383 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 1 986 մարդ, շարունակում է բուժվել 40 130-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 72 116 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 29 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1697 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 440-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 456 909 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3 876 է: