Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 288 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 478 մարդ, շարունակում է բուժվել 7738-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 30 850 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 2 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 770 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 228-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 170 012 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1848 է