Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 1193 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 124 839 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 2075 մարդ, շարունակում է բուժվել 29581-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 92 829 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 31 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1931 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 498-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 483 652 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3207 է: