Հունիսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223212 դեպք, որոնցից 214504-ը՝ առողջացած, 4463-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3154 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1104999 թեստավորում:
Այսպիսով, երեկ կատարվել է 2448 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք: Ունենք 141 առողջացած և 5 մահվան դեպք: