Հայաստանում օգոստոսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 31 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 43781 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 205940, վերջին մեկ օրում' 490 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4912 պացիենտ, նվազել է 44-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 37722 անձ' վերջին մեկ օրում 72 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 879 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է: