Հայաստանում մայիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 532 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216596 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 988086 վերջին մեկ օրում' 4430 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12333 պացիենտ. Մեկ օրում նվազել է 470-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 199115 անձ' վերջին մեկ օրում 980 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 4128 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1020 է: