այաստանում ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1029 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 201158 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 894461 վերջին մեկ օրում' 4589 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 16357 պացիենտ. Մեկ օրում նվազել է 114-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 180160 անձ' վերջին մեկ օրում 1117 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3697 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 944 է: