Հայաստանում մարտի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 585 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 179287 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 780085 վերջին մեկ օրում' 3242 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8469 պացիենտ. մեկ օրում ավելացել է 279-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 166702 անձ' վերջին մեկ օրում 292 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3277 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 839 է: