այաստանում մարտի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 506 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 184219 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 808355 վերջին մեկ օրում' 3753 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11278 պացիենտ. մեկ օրում ավելացել է 59-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 168721 անձ' վերջին մեկ օրում 432 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3360 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 860 է: