Երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183127 դեպք, որոնցից 167977-ն' առողջացած, 3332-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799637 թեստավորում: Այսպիսով' երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 855 է»: