Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6885 թեստավորում, առողջացել է 295 քաղաքացի, մահացել 15 պացիենտ:
Առողջացածների ընդհանուր թիվը 329576 է: Համավարակից ի վեր հանրապետությունում գրանցվել է 7936 մահվան դեպք:
Այս պահին կորոնավիրուսից բուժվում է 5119 պացիենտ: