Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է վարակվածների թվին, գրում է ՏԱՍՍ֊ը: Աշխարհում առնվազն 105,1 միլիոն մարդ արդեն պատվաստվել է, մինչդեռ համաճարակի սկզբից վարակվել է շուրջ 103,9 միլիոն մարդ։ Նրանցից ավելի քան 2,2 միլիոն մարդ մահացել է: Պատվաստումների մեծ մասը՝ 33,7 միլիոն, կատարվել է ԱՄՆ֊ում: Երկրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ պատվաստվել է 10,2 միլիոն մարդ: Երրորդ տեղում Իսրայելն է՝ պատվաստված 5,05 միլիոն մարդով: