Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 3-ի երեկոյի դրությամբ կազմել է 92 հազար 238: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը, որը կորոնավիրուսից մահացածների ու ապաքինվածների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հաշվարկ է վարում:

Հիվանդների ընդհանուր թվից 80 հազար 151-ը բաժին է ընկնում մայրցամաքային Չինաստանին: Աշխարհի այլ երկրներում վարակվածների թիվը երեքշաբթի օրն աճել է մինչեւ 12 հազար 87՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով գրեթե 2 հազարով: Հարավային Կորեայում գրանցվել է 5186 հիվանդացած (մահացել է 31 մարդ), Իրանում՝ 2336 (մահացել է 77 մարդ), Իտալիայում՝ 2036 (մահացել է 52 մարդ):

Ավելի քան հարյուր վարակված է գրանցվել Ճապոնիայում (մահացել է 12 մարդ), ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները, Գերմանիայում, Ֆրանսիայում (մահացել են չորսը), Իսպանիայում (մահացել է մեկը), Սինգապուրում, ԱՄՆ-ում (մահացել են ինը):

Ընդամենն աշխարհում՝ մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս, կորոնավիրուսից մահացել է 172 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: