Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 457-ով՝ հասնելով 6,264-ի՝ գրում է հանրապետության առողջապահության նախարարությունը:
Հաղորդվում է նաև մահերի 51 դեպքերի և 514 ապաքինված հիվանդների մասին:
Նշվում է, որ վարակների ամենօրյա աճը նվազում է. ապրիլի 18-ին բժիշկները գրանցել են 518, ապրիլի 19-ին' 510, ապրիլի 20-ին' 457 դեպք: