Բելառուսում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 922-ով՝ կազմելով 30 572։ Մահացել է ևս 6 հիվանդ։ Ընդհանուր առմամբ մահացել է 171 մարդ, այսօր հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Անցկացվել է ընդհանուր 364 319 թեստ: Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ 10130 հիվանդներ, որոնց մոտ նախկինում հաստատվել էր COVID-19, վերականգնվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: