Բելառուսում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է՝ 784-ից հասնելով 17 489-ի, մահացել է ևս 4 մարդ։ Ընդհանուր առմամբ մահացել է 103 հիվանդ, երկուշաբթի հայտնել է երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Բելառուսում, կիրակի օրը ստացված տվյալների համաձայն, COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 16 705։ Նշվում է, որ «երկրում վարակի տարածման ամբողջ ժամանակահատվածում 103 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետ կապված մի շարք քրոնիկ հիվանդություններից»: «Բելառուսում մայիսի 4-ին 3 259 հիվանդ է վերականգնվել, ում մոտ ախտորոշվել էր COVID-19», - ավելացրել է մամուլի ծառայությունը: