Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 266 է: Թեստավորված անձանցից 1238-ը բացասական է եղել:
ԼՐԱՑՈՒՄ. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիվանդացության իրավիճակի վերաբերյալ սկզբնական հաղորդագրության մեջ եղել է թվային անճշտություն. դեպքերը ոչ թե 266-ն են, այլ 265-ը: