Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 66-ի, հաղորդվում է վարակի տվյալների մշտադիտարկմամբ զբաղվող կայքում, գրում է ria.ru-ն։
Երկրի իշխանությունները կորոնավիրուսի տարածման ֆոնին շաբաթ օրը մեկ ամսով արտակարգ դրություն են հայտարարել: Արտակարգ դրությունը ենթադրում է տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ ավելի քան 10 անձից բաղկացած հավաքների արգելք։
«Վարակման հաստատված դեպքերը՝ 66, ապաքինմանը՝ 9-ը: Կարանտինի ռեժիմում է գտնվում 4005, հսկողության տակ՝ 252 մարդ»,- հաղորդվում է կայքում:
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381 000-ը, ավելի քան 16 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: