Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 296-ի, նախօրեին վարակակիրների թիվն ավելացել է 24-ով, փոխանցում է երկրում կորոնավիրուսի մասին տեղեկատվական stopcov.ge կայքը։
Ապրիլի 14-ի դրությամբ կարանտինում է գտնվում 4 856 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 458 քաղաքացի։ Եվս 3 վարակակիր տեղափոխվել է Վրաստանի տարածք Թուրքիայից և Հայաստանից։
Երկրում համավարակից մահացել է 3 մարդ, ապաքինվել՝ 67-ը։
Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվել է արտակարգ դրություն, սակայն վարչապետ Գեորգի Գախարիան չի բացառել սահմանված արտակարգ դրության ժամկետի երկարացումը։