Արցախի Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունից։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն' ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով Հայաստան ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են։ Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի տեղեկատվական շտաբը առաջիկայում կտրամադրի մյուս 30 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները։