Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 1 միլիոն 920 հազար 985 դեպք, զոհերի թիվը հասել է 119 հազար 686-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 23 հազար 622 մարդ, հայտնաբերվել է 582 հազար 580 վարակի դեպք:
Իսպանիայում հիվանդների թիվը հասել է 170 հազար 099-ի, 17 հազար 756 մահացել է, Իտալիայում՝ 159 հազար 516 (20 հազար 465), Ֆրանսիայում՝ 137 հազար 877 (14 հազար 967), Գերմանիայում՝ 130 հազար 072 (3194 ), Մեծ Բրիտանիայում՝ 89 հազար 571 (11 հազար 329), Իրանում՝ 73 հազար 303 (4585), Թուրքիայում՝ 61 հազար 049 (1296), Բելգիայում՝ 30 հազար 589 (3903), Նիդեռլանդներում՝ 26 հազար 712 (2833), Շվեյցարիայում՝ 25 հազար 688 (1138), Կանադայում՝ 25 հազար 680 (780), Բրազիլիայում՝ 23 հազար 723 (1355):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցվել է COVID-19 վարակի ավելի քան 20 հազար դեպք: