Ռուսաստանում համաճարակաբանության սկզբից ի վեր COVID-19 ունեցող հիվանդների ընդհանուր թիվը հասել է 405 843-ի: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործադիր շտաբը։
Ողջ ընթացքում Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսային վարակից բուժվել է ավելի քան 171 հազար հիվանդ, 4 693-ը մահացել է:
Անցած մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է 9268 նոր դեպք: Նոր հիվանդների մեծ մասը հայտնաբերվել են Մոսկվայում (2 595), Մոսկվայի մարզում (757), Սանկտ Պետերբուրգում (369) և Նիժնի Նովգորոդի մարզում (301): Մահացել է 138 հիվանդ։