Ռուսաստանի76 շրջաններում հայտնաբերվել է ևս 4,268 կորոնավիրուսային հիվանդացության դեպք, հայտնում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օպերատիվ կենտրոնից: Սա 1792-ով պակաս է, քան նախորդ օրը: Վարակման նոր դեպքեր են գրանցվել Մոսկվայում' 2026 հիվանդ, Մոսկվայի մարզում' 578, Նիժնի Նովգորոդի մարզում' 113, Սանկտ Պետերբուրգում' 86, ինչպես նաև Ռոստովի մարզում' 69։ Մահացել է 44 մարդ:
Նշվում է, որ օրվա ընդհանուր թվի 45 տոկոսից ավելիի մոտ չկան հիվանդության ախտանիշներ: Ռուսաստանում գրանցվել է COVID-19֊ի ընդհանուր 47 121 հիվանդ, որոնցից 3446-ը բուժվել է, 405-ը՝ մահացել: