Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 915 նոր դեպք, հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը։
Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (2 830), Մոսկվայի մարզում (817), Սանկտ Պետերբուրգում (363), Նիժնի Նովգորոդի մարզում (228) և Սվերդլովսկի մարզում (207): Միևնույն ժամանակ, 3 668 մարդ հիվանդության ախտանիշ չունի: 174 հիվանդ մահացել է։ Սա մահացության ռեկորդային վատ ցուցանիշ է Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր:
Այսպիսով՝ Ռուսաստանի 85 շրջաններում ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը կազմել է 362 342։ Վերականգնվել է ավելի քան 131 հազար մարդ։ Մահացել է 3 807 մարդ: