Հունվարի 25-ին' ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք: Կատարվել է 5713 թեստավորում, առողջացել՝ 155 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 վարակակիր։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8032 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1525 է. Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Նախորդ մեկ օրվա ընթացքում մահացել է 6 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 685 238 թեստավորում։