Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք, առողջացել է 86 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5001 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1247362 -ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226756 դեպք, որոնցից 217896-ն' առողջացած, 4552-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3198 պացիենտ: