Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 656 դեպք։ Նոր հիվանդների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում' 6 169 դեպք, Մոսկվայի մարզում' 1 079 դեպք, Սանկտ Պետերբուրգում' 307 դեպք և Նիժնի Նովգորոդի մարզում' 291 դեպք: Նշվում է, որ 5 417 մարդու մոտ հիվանդության կլինիկական դրսևորում չկա: Այսպիսով՝ Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է ընդհանուր առմամբ 221 344 դեպք, որից բուժվել է ավելի քան 39 հազար, 2009 մարդ մահացել է: