Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 536 նոր դեպք, հայտնում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբը: Մոսկվայում գրանցվել է 1 842 նոր դեպք, Մոսկվայի մարզում' 736, Սանկտ Պետերբուրգում' 380, Սվերդլովսկի մարզում' 357: Ավելին, 3 287 հիվանդների մոտ հիվանդության ախտանիշներ չեն դրսևորվել: 178 հիվանդ մահացել է։ Այսպիսով, Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 432 277-ի, որից ավելի քան 195 հազարը բուժվել է, 5 215 հիվանդ մահացել է:
Ավելի վաղ՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման գագաթնակետը, ըստ գիտնականների, համարվում է անցած: