Արցախում հունվարի 20-ին կատարվել է 56 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, իսկ որոշների մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2266 դեպք, որոնցից 31-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 751 թեստավորում»,-մանրամասնել են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով բնակչությանը հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: