Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել են հաստատված կորոնավիրուսով վարակի 9 709 նոր դեպքեր, հայտնում է վարակի տարածման դեմ պայքարի շտաբը։ Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում (3855), Մոսկվայի մարզում (907), Սանկտ Պետերբուրգում (451), Նիժնի Նովգորոդի մարզում (281) և Սվերդլովսկի մարզում (160): Միևնույն ժամանակ, 4116 մարդ հիվանդության ախտանիշ չունի: 94 մարդ մահացել է: Այսպիսով՝ Ռուսաստանի 85 շրջաններում ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 281 752, որոնցից ավելի քան 67 000֊ը վերականգնվել է։ Մահվան դեպքերի թիվը 2 631 է: