Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 7 843 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը ներկա պահին կազմում է 553 301 մարդ, հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram ալիքը։ Նախօրեին ապաքինվել և դուրս է գրվել 10 036 հիվանդ, ընդհանուր՝ 304 342։ Նախօրեին մահացել է 194 մարդ, ընդհանուր՝ 7 478 պացիենտ։