Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում մահացել է դրական կորոնավիրուսային թեստով 11 հիվանդ, ընդհանուր առմամբ մահացել է 58 մարդ, գրում է Ռիա Նովոստին:
«Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան11 դեպք՝ Մոսկվայում՝ 2, Մոսկվայի շրջանում՝ 5, Կրասնոդարի երկրամասում՝ 1, Բուրյաթիայի հանրապետությունում՝ 1, Պրիմորսկի երկրամասում՝ 1, Իրկուտսկի շրջանում՝ 1 դեպք։ Ամբողջ ժամանակահատվածում ողջ Ռուսաստանի տարածքում 58 մարդ է մահացել»,֊ասվում է հաղորդագրության մեջ: