Թուրքիայում հուլիսի 8-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 22 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Նա նշել է, որ 1 օրում կատարված 49․302 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.041 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 2.219 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների' մինչև օրս համավարակից ապաքինվել է 187.511 մարդ, իսկ 1.172 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 208․938 և մահվան 5․282 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 782.520-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով' կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։