Ջոն Հոփկինսի ամերիկյան համալսարանը, որը ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, լրատվամիջոցների և այլ աղբյուրների տվյալները, հայտնում է, որ աշխարհում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը գերազանցել է 400 հազարը։ Այդ տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 400 013 մարդ, բուժվել է 3 094 075 մարդ, հայտնաբերված վարակների ընդհանուր թիվը հասել է 6 910 014-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19-ի բռնկումը հայտարարեց «համաճարակ»: