Հնդկաստանում խոզագրիպի զոհերի թիվը գերազանցել Է 1,9 հազարը, վարակված Է շուրջ 32 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հաղորդել Է India Today հրատարակությունը՝ հղում անելով Հնդկաստանի առողջապահության նախարարությանը:

 

«Մարտի 21-ի դրությամբ հիվանդությունից մահացել Է 1911 մարդ, երկրում վարակվածների թիվը հասել Է 32 հազար 233-ի»,-նշել են նախարարությունում:

 

Մահվան առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել Հուջարաթի, Ռաջաստանի, Մահարաշտրայի եւ Մադիա Փրադեշի նահանգներում: Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում վարակված Է 4142 մարդ, մահացել Է 12 բնակիչ:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հերքել Է խոզագրիպի ներկայիս բռնկման ընթացքում H1N1 վիրուսի մուտացիայի առկայությունը: