Հնդկաստանում խոզագրիպի վիրուսի (H1N1) զոհերի թիվը հասել է 935-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Presse Trust of India գործակալությունը:

 

Հիվանդացածների թիվը, ըստ Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարության պաշտոնական վիճակագրության, գերազանցել է 16 հազարը:

 

Առողջապահության նախարար Ջագաթ Փրաքաշ Նադան ստեղծված իրադրությունը գնահատել Է «շատ լուրջ», բայց կոչ է արել հնդիկներին «խուճապի չմատնվել», քանի որ իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի «կանգնեցնեն վիրուսի տարածումը եւ օգնություն ցույց տան կլինիկաներում գտնվող հիվանդներին»:

 

Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել են Հնդկաստանի առողջապահության նախարարությունում, հիվանդանալու դեպքեր են գրանցվել Հնդկաստանի 28 նահանգներից 22-ում: