Իրաքում վերջին մեկ ամսում խոլերայով հիվանդացածների թիվը մոտեցել է հազարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները հոկտեմբերի 5-ին ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը:
«Վերջին մեկ օրում Իրաքում գրանցվել է խոլերայով հիվանդանալու 101 դեպք,- այդ կապակցությամբ Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պլանավորման և զարգացման վարչության գլխավոր տնօրեն Հասան Հադի Բաքերի խոսքից մեջբերում է արել Պրես-ՏՎ հեռուստաալիքը:- Այդպիսով, խոլերայով ախտահարվածների ընդհանուր թիվը սեպտեմբերի սկզբից հասել է 979-ի: Մահվան դեպքեր վերջին օրերին չեն գրանցվել»:
Վերջին մեկ օրում առավել մեծ թվով՝ 60, բնակիչներ են հիվանդացել Բաբիլի նահանգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: