Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարտի 20-ի գիշերը մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել: Պայթյունի հետևանքով, նախնական տեղեկություններով, 12 մարդ զոհվել է, ևս 38-ը՝ վիրավորվել: Իրաքի ոստիկանությունից տեղեկացրել են, որ մահապարտ-ահաբեկիչը իր վրա ամրացված պայթու ցիկ սարքավորումը գործի է դրել Ուիշաշ թաղամասում գտնվող սրճարանում, երբ այցելուները ֆուտբոլի հանդիպում էին դիտում:

 

Նախօրեին՝ մարտի 19-ին, Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով ավելի քան 30 մարդ էր զոհվել:

 

Իրաքում միջին հաշվով ամսական հազար մարդ դառնում է ահաբեկչությունների զոհ: