Հոմսում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 115-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զոհերի և վիրավորների մեծամասնությունը երեխաներ են: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը խստորեն դատապարտել է Հոմսի երկու ահաբեկչությունը:
Հրապարակված հայտարարության մեջ ցավակցություններ են ուղղվել զոհվածների ընտանիքներին, իսկ կատարված հանցագործությունը որակվել է ամենաբարձր մակարդակի նողկալի արարք: Պանի Կի Մունի անունից հրապարակված հայտարարության մեջ Սիրիայի բոլոր կողմերին կոչ է ուղղվել դադարեցնել բռնությունները և ջանքեր գործադրել սիրիական ճգնաժամը լուծելու համար:
Հոմսի Աքրամա թաղամասում հոկտեմբերի 1-ին երկու պայթյուն էին որոտացել: Ականապատ մեքենան պայթել է ալավիներով բնակեցված Աքրամա թաղամասի դպրոցի առջև, որից րոպեներ անց մահապարտ-ահաբեկիչը ինքնահրկիզվել է Մախզումի դպրոցի առջև: Մահապարտ-ահաբեկիչը պայթյունն իրականացրել էր երեխաների դպրոցից դուրս գալու ժամանակ:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ են դարձել ավելի քան 190 հազար մարդ: