Նիգերիայի հյուսիս-արեւելքի Մայդուգուրի քաղաքի բազմամարդ շուկաներից մեկում իրականացված երկու ուժգին պայթյունների զոհերի թիվը հասել է 78-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան՝ հղում անելով բժշկական անձնակազմին:

 

Ավելի վաղ նշվել էր 45 զոհվածների մասին: Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել նոյեմբերի 25-ին կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, սակայն իշխանությունները կասկածում են, որ պայթյուններին մեղսակից է «Բոկո հարամ» խմբավորումը: Նշվում է, որ ահաբեկչական գործողությունն իրականացրել են կին-մահապարտներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: