Աշխարհում Էբոլա տենդից մահացածների թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեկտեմբերի 14-ի տվյալներով հասել է 6 հազար 915-ի, վարակված է 18 հազար 603 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԱՀԿ-ն Էբոլա տենդի համաճարակի մասշտաբների կրճատման նշաններ Է արձանագրել Սիեռա Լեոնեում, որտեղ շաբաթվա ընթացքում վիրուսով վարակվել է 327 մարդ:
Ավելի վաղ նշվել էր Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Սիեռա Լեոնեում, Լիբերիայում եւ Գվինեայում, որտեղ շարունակում է մոլեգնել համաճարակը, 6 հազար 841 մահացածների եւ 18 հազար 464 վարակվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: