Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվն աշխարհում հասել է 8 հազար 641-ի, վարակված է 21 հազար 724 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները:

 

Լիբերիայում մահացել է 3 հազար 605 մարդ, վարակվել՝ 8 հազար 478-ը: Սիեռա Լեոնեում մահացածներն ավելի քիչ են՝ 3 հազար 145 մարդ, բայց վարակվածներն ավելի շատ են, քան որեւիցե այլ երկրում՝ 10 հազար 340 բնակիչ: Գվինեայում թե վարակվածները, թե մահացածներն զգալիորեն ավելի պակաս են, քան այս երկու պետություններում՝ կազմելով համապատասխանաբար 2 հազար 871 եւ 1876:

 

Ինչպես ընգծում Է ԱՀԿ-ն, այս երեք երկրներում հիվանդության տարածման տեմպերը «շարունակում են ընկնել»: Անցալ շաբաթվա ընթացքում հիվանդության 20 դեպք Է գրանցվել Գվինեայում, 8-ը՝ Լիբերիայում եւ 117-ը՝ Սիեռա Լեոնեում: Արեւմտյան Աֆրիկայում մոլեգնող համաճարակի ընթացքում հիվանդացել են 828 բուժաշխատողներ, որոնցից 499-ը մահացել են:

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Սակայն այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլա վիրուսով վարակվել է 20 եւ մահացել 8 մարդ: