Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման զոհերի թիվն Արեւմտյան Աֆրիկայի երկրներում ավելացել Է մինչեւ 1013: Վտանգավոր հիվանդությամբ, որի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, վարակվել Է 1848 մարդ: Այս տվյալները տարածել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրեսը»:
Միայն օգոստոսի 7-ից մինչեւ 9-ը, հաղորդում Է առողջապահության բնագագառում ՄԱԿ-ի հատուկ գործակալությունը, Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում նշվել Է վտանգավոր հիվանդության 69 նոր դեպք, որոնցից 52-ն ունեցել Է մահացու վախճան:
Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անցյալ շաբաթ հայտարարել Է միջազգային մասշտաբի սպառնալիք, ամենից շատ մարդ Է մահացել Գվինեայում, որտեղ բռնկումն սկսվել Է անցյալ տարվա դեկտեմբերին, նրանց թիվը հասել Է 373-ի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: