Եգիպտոսի Սինայի թերակզու հարավում՝ Շարմ Էլ Շեյխի մերձակայաքում, տեղի ունեցած ավտոաղետի զոհերի թիվն աճել Է մինչեւ 33: Տարբեր աստիճանի վերքեր Է ստացել 41 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ըստ տեղական զանգվածային լրցատվամիջոցների տեղեկատվության՝ առողջարանային քաղաքից 50 կիլմետր հեռավորության վրա ամայի մայրուղում բախվել են երկու երթային ավտոբուսներ: Հարվածն այնպիսի ուժով Է եղել, որ մեքենաներից մեկը շրջվել Է: Ամբողջ գիշերվա ընթացքում փրկարարները զոհվածների մարմինները հանել են ծռմռված մետաղի կույտի տակից:

 

Ինչպես հաղորդել Է Հարավային Սինայի նահանգի «շտապ օգնության» ծառայության տնօրեն Խալեդ Հաշեմը, տուժածների թվում են չորս օտարերկրացի քաղաքացիներ. Ուկրանիայի մեկ քսանամյա քաղաքացուհի, Սաուդյան Արաբիայի երկու հպատակ՝ մայրը՝ երկամյա երեխայի հետ եւ մեկ եմենցի: Նրանց տեղափոխել են Շարմ Էլ Շեյխի միջազգային հոսպիտալ: Նրանց վնասվածքները ծանր չեն, հավելել Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: