Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա տենդի բռնկման հետեւանքով արդեն մահացել է 1350 մարդ, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ըստ որում, մահացածներից 576-ը Լիբերիայի բնակիչներ են: Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել Է ՄԱԿ-ի եւ Առողջապահության համաշխարհայն կազմակերպության հակազդումն Էբոլա տենդի տարածմանը՝ այն համարելով զրոյական:

 

Կազմակերպության տնօրեն Բրիս դե լա Վինը հայտնել Է, որ «Բժիշկներ առանց սահմանների»-ն փաստորեն ստիպված Է իր ուժերով պայքարել համաճարակի դեմ, հաղորդել Է BBC-ն: