Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի հարուցած հիվանդության համաճարակը կարող է տեւել եւս «վեց ամիսից մինչեւ մեկ տարի»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումն Է արել բելգիացի հայտնի մանրԷաբան Պիտեր Պիոտը՝ այն առաջատար մասնագետներից մեկը, որը կանգնած Է 1976 թվականին այս վիրուսի հայտնաբերման ակունքների մո տ: Նա ժամանել է Հոնկոնգ՝ մասնակցելու գիտաժողովի:
«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք՝ ամեն ամիս ախտահարվածների թվի կրկնապատկումն է»,- հավաստել է գիտնականը, որի խոսքը հոկտեմբերի 28-ին մեջբերել Է South China Morning Post թերթը: Նա նշել է, որ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվում են երեք դեղագործական ընկերություններ, սակայն պատրաստուկներից մեկի ամենավաղ արդյունքները կարող են պատրաստ լինել փետրվարին:
Պրոֆեսորի կարծիքով, որը Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկագիտության դպրոցի տնօրենն Է եւ Առողջապահության համաշխարհային կազմակարեպության (ԱՀԿ) խորհրդատուն, համաճարակաբանական իրադրությունը վերահսկողության տակ վերցնելու լավագույն միջոցը կլինի արյան «անվտանգ եւ Էժան» արագ-թեստերի օգտագործումը, որոնք թուլ կտան 10 րոպեում հայտնաբերել Էբոլա վիրուսով վարակումը:
Արծարածելով վիրուսի հետագա տարածման կանխատեսումները՝ կենսաբանը մեծ Է համարել դրա հայտնվելու հավանականությունը Չինաստանում:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությամբ ախտահարված մարդկանց թիվը հասել Է 10 141-ի, եւս 4 922-ը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: